Աշխարհահռչակ ռեժիսորը կներկայացնի «Փարաջանով» նախագիծը - 12 Հուլիսի 2011 - Ջուռնալ
Ուրբաթ, 01.08.2014, 16:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Աշխարհահռչակ ռեժիսորը կներկայացնի «Փարաջանով» նախագիծը
16:52
Աշխարհահռչակ ռեժիսորը կներկայացնի «Փարաջանով» նախագիծը
Սերժ Ավետիքյան
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացնելու է «Փարաջանով» նախագիծը: Հենց այս նախագիծն էլ ռեժիսորը համարում է ամենակարևորն` «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնում ներկայացրած իր աշխատանքներից:

Տեղեկացնենք, որ «Փարաջանով» նախագծի շրջանակում ռեժիսորը ներկայացնելու է Փարաջանովի արվեստը ներկայացնող մի ֆիլմ, որը նկարահանել է ուկրանիացի ռեժիսոր Ալյոնա Ֆետիսովայի հետ և որում նույիսկ դեր է խաղացել:

Բացի այդ` այս տարի ռեժիսորը հայ հանդիսատեսին ներկայանում է իր նոր «Շների պատմություն» ֆիլմով:

«Ինձ համար շատ կարևոր էր ավարտին հասցնել «Շների կղզին» ֆիլմի թեման: Կարևոր էլ զգալ ու հասկանալ, թե 100 տարի հետո նույն քաղաքում նույն ժողովրդի մեջ ինչպես է այդ ավանդույթը շարունակվում, ինչպես է այն ազդել իրենց առօրյայի ու կենցաղի վրա, ու չէի պատկերացնում, որ այդքան թաքնված բաներ կան Թուրքիայի հասարակության մեջ շների հետ կապված, այդքան պայքարներ կան շներին փրկելու ու թաղերում պահելու համար»,- մանրամասնեց Ս. Ավետիքյանը:

Նշենք, որ «Շների պատմություն»-ը ֆիմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել երեկ` Մոսկվա կինոթատրոնում:

 
Աղբյուր`http://haynews.am/2011/07/parajanov/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 288 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան, Սերժ Ավետիքյան, Փարաջանով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Անուն *:
Email:
Կոդ *:

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0