Երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է.. - 8 Ապրիլի 2015 - Ջուռնալ
Կիրակի, 11.12.2016, 15:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2015 » Ապրիլ » 8 » Երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է..
21:39
Երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է..

Հայկ Օրդյան Նախ ուրախ եմ, որ Արտ ֆեստը ընդլայնվում է, ոչ միայն աշխարհագրորեն, այլև՝ արվեստի նոր տեսակներ ներառելով: Իմ կարծիքով այն արդեն դարձել է մեր մշակութային կյանքի կարևոր մաս: Այն երիտասարդ ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է և շփման ու ասելիքի հետաքրքիր դաշտ: Ինչ վերաբերում է անցած տարիների արտֆեստյան ընթացքին, ապա պիտի ասեմ, որ ամենակարևորը տեղում չդոփելն է և անընդհատ նորանոր հաջողություններ արձանագրելը: Սա, իհարկե, կազմակերպիչների շնորհիվ է, Էրիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Արտ ֆեստի միջոցով մենք սկսում ենք ճանաչել նոր մարդկանց, ովքեր արդեն մուտք են գործում արվեստի դաշտ և նրանցից ոմանք վաղը լինելու են մեր լավ ռեժիսորները, նկարիչներն ու երաժիշտները... Ողջունում եմ:

Հայկ Օրդյան (ռեժիսոր, պրոդյուսեր)

Մայիսի 11-ից  հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝  թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:

Հայտերի ընդունումը՝ մինչև ապրիլի 11-ը

Մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղ.

https://dl.dropboxusercontent.com/u/77917442/ART-FEST%20%20hayt.doc

dl.dropboxusercontent.com

ԱՐՏ ՖԵՍՏ  երիտասարդական հանրապետական  երրորդ  բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին (Հեռ.` 055-67-12-77)

 

Աղբյուր` Jurnal.am

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 851 | Ավելացրեց: admin | Տեգեր: ԱՐՏ ՖԵՍՏ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0