Երկիրս բեմ է, բոլորը դերասան են. Կարեն Ջանիբեկյան - 1 Սեպտեմբերի 2011 - Ջուռնալ
Երկուշաբթի, 20.02.2017, 00:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Երկիրս բեմ է, բոլորը դերասան են. Կարեն Ջանիբեկյան
01:16
Երկիրս բեմ է, բոլորը դերասան են. Կարեն Ջանիբեկյան
Կարեն Ջանիբեկյան
Դերասանների կյանքը՝ թատրոնի ու սերիալների միջև, ներկայացրել է «Հրատապ ռեպորտաժը»։

Դերասանները խոսում են թատրոնի դերի նվազման մասին։ Վաստակավոր դերասան Բորիս Պեպանյանը նշում է, որ այսօր թատրոնի ներկայացուցիչներից շատերը պահանջում են նոր ներկայացումներ, սակայն «մեկ մյուզիքլը կամ երաժշտական օպերան բեմադրելու համար նվազագույնը 50 000 դոլար է պետք։ Չէ՞ որ դա շքեղություն պիտի լինի, փայլ, հրճվանք…»։ Ըստ նրա՝ շնորհաշատ երիտասարդները մեկ տարուց ավել չեն կարողանում մնալ թատրոնում։ «Մշակույթ շուտով չենք ունենա։ Մենք կունենանք և´ գյուղատնտեսություն, և´ արդյունաբերություն, բայց աշխարհին ոչնչով չես զարմացնի, աշխարհին կարող ես միայն մշակույթով զարմացնել»։

«Եթե այսպես շարունակվի, մենք թատրոնում երիտասարդներ չենք ունենա»,- ասել է Ազատ Գասպարյանը՝ անդրադառնալով օտարերկրյա արտիստների նկատմամբ հայ հանդիսատեսի ընդգծված սիրուն ու առատաձեռնությանը։ «Ախտեր կան, որոնք չենք բուժել: Դրանցից է օտարամոլությունը։ Գալիս են 20.000 դրամ տալիս նույն մեր թատրոնում ռուսական թատրոնից եկած ֆանագրամայով ելույթը լսելու համար, բայց 2000 դրամ չեն տա, գան մեր բնական, մտերմիկ ներկայացումներին»։

«Թատրոնում դու նվիրվում ես՝ հոգով, մտքով, մարմնով»,- թեման շարունակում է վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյան։- Իսկ սերիալում՝ մակերեսային խաղ, դիլենտանտիզմ, ինչպես ուզում են՝ խաղում են, ինչպես ուզում են՝ խոսում են»։ Նա նշում է, սակայն, որ սերիալից դերասանները նվազագույնը ստանում են իրենց թատրոնի աշխատավարձի կրկնակին։ «Արվեստը արարում է, իսկ սերիալում դերասանը ժամանակ չունի ինքը ստեղծագործի, տեքստը կտան մեկ-երկու օր առաջ կամ նույն պահին, նայում ես, ընկալում ես… Դերասանն էսօր ապրում է միայն սերիալների հաշվին։ Նույնիսկ ուսանողները… մտածում ես, դե ի՞նչ անի, վարձ է վճարում»։ Դերասան Արթուր Կարապետյանը հավելում է. «Ես մոռացել եմ, թե ինչ է հանգիստը, ինչ է շաբաթ-կիրակին»։

Երվանդ Ղազանչյանը հիշեցնում է դերասաններին. «Փողը, հարստությունը անցնում է, ամոթն ու խայտառակությունը մնում է, մարդիկ պիտի մտածեն՝ ինչ են անում, ինչպես են անում, մեր սերիալներում… բա դա գրականությո՞ւն ա, որի շուրջ ֆիլմ են նկարում, բա դա ռեժիսուրա ա՞… Ու էդ բոլորը՝ ուզես, թե չուզես, գալիս է թատրոն»։

Վաստակավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը հիշում է. «Փառահեղ էր կյանքը խորհրդային տարիներին՝ կար կինո, կար տելեթատրոն՝ պրոֆեսիոնալ… Շատ լավ էին ապրում էն ժամանակ դերասանները, հարգանք-պատիվ կար։ Չէ, մեծ դեր ուներ դերասանը։ Հիմա արդեն բոլորը դերասան են… երկիրս բեմ է, բոլորը դերասան են»։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/27/janibekyan/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 1519 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կարեն Ջանիբեկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0