Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա «Գիշերը Երզնկայի վրա» պիեսի համաշխարհային պրեմիերան - 17 Օգոստոսի 2011 - Ջուռնալ
Երկուշաբթի, 20.02.2017, 00:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա «Գիշերը Երզնկայի վրա» պիեսի համաշխարհային պրեմիերան
15:41
Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա «Գիշերը Երզնկայի վրա» պիեսի համաշխարհային պրեմիերան
 Սան Ֆրանցիսկո
Սան Ֆրանցիսկոյում  սեպտեմբերի 15-ից հեկտեմբերի 9 -ը տեղի կունենա դերասան եւ դրամատուրգ Ադրիանա Սեւան Նիկոլսի «Գիշերը Երզնկայի վրա» պիեսի պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է The Armenian Reporter-ը: Սեւան Նիկոլսը  «Middle East America: a National New Plays Initiative» հեղինակավոր նախաձեռնության առաջին մրցանակակիրն է: Նախաձեռնությունն ստեղծվել եւ կառավարվում է երեք ազգային կազմակերպությունների` «Golden Thread Productions»-ի (Սան Ֆրանցիսկոյի ծովածոց), «Lark Play Development Center»-ի (Նյու Յորք) եւ «Silk Road Theatre Project»-ի (Չիկագո) կողմից:

«Գիշերը Երզնկայի վրա»-ն պատմություն է ԱՄՆ-ում փախստականների կյանքի եւ մարդկային ոգու արիության մասին:  Հիմնական հերոսները` Արտավազդն ու Ալիսան, Հայոց ցեղասպանությունից հետո նոր կյանք են կառուցում ԱՄՆ-ում, սակայն անցյալը նրանց տարբեր կերպ հետապնդում է:

Էպոպեան ընդգրկում է երկու մայրցամաք եւ երեք սերունդ` 1913 թ. Արեւմտյան Հայաստանից մինչեւ 1930-ականների Մասաչուսեթս եւ 1960-ակաների Նյու Յորք:

«Golden Thread Productions»-ի գեղարվեստական ղեկավար Թորանջ Եղիազարյանն ասել է. «Սա համարձակ պիես է, որը միավորում է հայկական եւ լատինամերիկյան համայնքները: Ադրիանայի եզակի ձայնն ու հարուստ լեզուն նոր հավելում  են ամերիկյան թատրոնի ուղղության համար, եւ Golden Thread» -ը հպարտ է, որ  ներկայացնելու է այդ կարեւոր պիեսը հանդիսատեսին»:

Պիեսի երաժշտական ձեւավորման հեղինակը բուլղարացի կոմպոզիտոր Պենկա Կունեվան է, ռեժիսորը` Հաֆիզ Քարմալին:


Աղբյուր`http://news.am/arm/news/71141.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ադրիանա Սեւան Նիկոլս, Սան Ֆրանցիսկո, Գիշերը Երզնկայի վրա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0