«Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում - 14 Փետրվարի 2013 - Ջուռնալ
Կիրակի, 11.12.2016, 15:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » «Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում
03:52
«Ստորակետ» արվեստանոցի վերջին տարիների աշխատանքները ներկայացվել են Transformers ցուցահանդեսում
«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց
Փետրվարի 12-ին «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրեց իր վերջին տարիների հիմնական աշխատանքները Transformers (վերափոխիչները) ցուցահանդեսում:

Ներկայացված էին «Այբ» դպրոցի, Ամերիկյան համալսարանի գրադարանի, «Գրին Բին» սրճարանի, Շուշիի արվեստի ցուցասրահի, «Սեդա Ղազարյան» կենտրոնի շենքերի վերափոխումների փաստագրությունը լուսանկարներով:

Արվեստանոցի հիմնադիրներից Մերուժան Մինասյանը աշակերտների հետ խոսեց «Ստորակետի» կազմավորման, վերափոխումների կարևորության ու դրանց փաստագրության մասին: Պատմեց, թե ինչից ու ինչպես ստեղծվեց Այբ դպրոցի շենքը: Դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը վերջում շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին: Դպրոցի մեդիա թիմը տեսանյութ էր պատրաստել շենքի մասին:

Վերջում աշակերտները և Ստորակետցիները Երևանի քարտեզի վրա նշեցին այն կետերը, որոնք իրենց սիրելի, կամ կարևոր են քաղաքում ու առանձին մեկնաբանություն թողեցին, թե ինչու: Ճարտարապետական արվեստանոցի անձնակազմը առաջիկայում մեկ այլ հանդիպում կունենա այս գործին մասնակցած աշակերտների հետ:

«Սա մեզ համար կարևոր հարց է` հասկանալու, թե ինչ եզրեր ունի մեր երկխոսությունը նոր սերնդի հետ, ով հենց ինքը` նոր հայն է: Այս խաղ-աշխատանքը մեր միջև ինչ-որ երկխոսության հարթակ կստեղծի»,-ասում է Մերուժան Մինասյանը:


Աղբյուր` http://www.panarmenian.net/arm/news/145454/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 624 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ամերիկյան համալսարան, «Այբ» դպրոց, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանո, Մերուժան Մինասյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0