Խանդութի «Ձայն թագավորացի» հեւքը - 14 Փետրվարի 2013 - Ջուռնալ
Կիրակի, 11.12.2016, 15:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » Խանդութի «Ձայն թագավորացի» հեւքը
04:00
Խանդութի «Ձայն թագավորացի» հեւքը
Ձայն թագավորաց
Բանաստեղծուհի Խանդութի հերթական գիրքը ընթերցողի սեղանին՝ «Ձայն թագավորացը»: Հարուստ ու գունեղ, կրքոտ սիրուց ու կարոտից ծնված ջերմ բանաստեղծություններն ընթերցելուց հետո հերթական անգամ համոզվում ես, որ Խանդութը դեռ շատ ասելիք ունի անկեղծ ու ազնիվ իր «կրակե սրտով», «այրվող հոգով» ու հախուռն զգացմունքների շռայլությամբ: Նրա մտքի հզոր աղբյուրը չնաշխարհիկ ծննդավայրի գույներով է հեւում, ամեն մի էջում շնչում ես Ջավախք աշխարհի խենթ բնության մաքրամաքուր օդը, եւ պատկեր-տողերը հաղորդակից են դարձնում քեզ խանդության տաք զգացմունքներին, որ բարձր Աբուլի գագաթից մոլեգնող հողմերի վիթխարի ուժն ունեն եւ ականակիտ Փարվանայի ալյաց խորությունը, խտությունն ու արծաթածուփ փայլը:

Իմ երակները, հողին խառնված.
Աբուլն է, Քուռը, Ջավախքի դուռը.
Կարծախը՝ փռված լեռների հովտում:

Նա Ջավախքի հողից սնված եւ նրանով հպարտ, նրանով հզոր «կանաչ դրախտի» հարազատ դուստրն է, իսկ իր գիրքը (եւ նրա բոլոր 6 գրքերը)՝ իր, այնքա՜ն ու այնպես, որ նրա ամեն մի բանաստեղծությունը կարելի է համարել բանաստեղծուհու հոգու ու մտքի արժանավոր զավակը: Խանդութը նաեւ իր լեռների հովտում փռված Ջավախք-Կարծախ ժողովրդի, մարդ տեսակի մտահոգեւոր հավաքական իմաստնությունն ու կերպարն է իր մեջ ամբարում, ինչն էլ ազնվորեն արտացոլված է բանաստեղծուհու «Ձայն թագավորացի» բոլոր էջերում՝ բյուրեղ-պատկեր տողերով: Շատ հաճախ ինձ բռնացնում եմ այն բանում, որ կարողանում եմ գուշակել ոչ միայն մարդու անունը, այլ նաեւ նրա անունով բնութագրել անձի հոգեւոր աշխարհը: Սա իհարկե իմ հայտնությունը չէ. խաչն է տիրոջը զորավոր անում, ամեն մի անուն ընդհանուր պատկերացում է տալիս անվանակրի մասին: Մեր առաջին ծանոթության ժամանակ ես ինձ նորից բռնացրի իմ այդ ունակության մեջ եւ մինչ անուններ փոխանակելը՝ արդեն կռահեցի, որ նա կարող է միայն Խանդութ լինել՝ արտաքին ու ներքին ուժի, համարձակ կեցվածքի ներդաշնակ միասնության մեջ («Առյուծն՝ առյուծ է, էգ լինի թե որձ»): Էպոսի հերոսական կինը՝ Խանդութը՝ տաղանդավոր, ուժեղ, պատվախնդիր. ահա նա՝ ժամանակակից իր կերպարով.

Մասիսների ուժը իմ մեջ, ես չեմ թողնի.
Եվ կկանգնեմ պինդ ոտերիս, որ արյունս
Արաքսի պես միշտ չհոսի…
Ես կկանգնեմ, ե՞րբ ես տեսել, որ առյուծը վեր չելնի,
Երբ մարմինը շնչում է դեռ:

ԳՐԵՏԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Աղբյուր` http://www.aravot.am/2013/02/13/196325/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 647 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բանաստեղծուհի, Խանդութ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0